հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Զելենսկին հայտնել է ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ կառուցողական հեռախոսազրույց ունենալու մասին

Զելենսկին հայտնել է ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ կառուցողական հեռախոսազրույց ունենալու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ «շատ կառուցողական» հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ, որը գլխավորում են հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները:

Ֆլորիդայում ուկրաինական և ամերիկյան կողմերի միջև նախորդ օրերին կայացած բանակցություններից հետո Զելենսկին գրել է, որ «Ուկրաինան հավատարիմ է շարունակելու ազնիվ աշխատանքը ամերիկյան կողմի հետ՝ իրական խաղաղության հասնելու համար»:

Նրա խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են հետագա քայլերը և բանակցությունների ձևաչափը՝ առանց մանրամասներ բացահայտելու:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահը դեկտեմբերի 8-ին կմեկնի Լոնդոն՝ քննարկելու խաղաղության գործընթացը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ:

 

  • Կիսվել: