Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային պետք չէ Օրբանի պես միջնորդ
Մեզ պետք չեն այնպիսի միջնորդներ, ինչպիսին Հունգարիայի վարչապետ Օրբանն է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:
«Կիևին անհրաժեշտ են ուղիղ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունգարիայի վարչապետն Ուկրաինայի ներկայացուցիչներից հեռախոսազրույց էր խնդրել Զելենսկու հետ՝ Ռուսաստանի հետ զինադադարը քննարկելու համար, սակայն մերժում էր ստացել։