շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զելենսկին հայտարարել է իր երկրի՝ նոր հակահարձակման նախապատրաստվելու մասին

Զելենսկին հայտարարել է իր երկրի՝ նոր հակահարձակման նախապատրաստվելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս տարի Ուկրաինան ոչ միայն կպաշտպանվի, այլ նաև կնախապատրաստվի նոր հակահարձակման: Այս մասին նա ասել է FoxNews-ին տված հարցազրույցում:

Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի նման մեծ երկրի հետ պատերազմում մարտահրավեր է նաև պաշտպանությունը։ Զելենսկին հավելել է, որ սա այսօր թիվ մեկ խնդիրն է։ Միաժամանակ, Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանին անակնկալներ են սպասվում Սև ծովում։

«Հարավը կարևոր է: Շատ կարևոր է նաև արևելքի պաշտպանությունը, որտեղ նրանք ունեն ավելի քան 200 հազար զինվոր... Եվ, իհարկե, պատրաստելու ենք նոր հակահարձակում, նոր գործողություն։ Իհարկե, ես չեմ ասում, որ մենք ուղղակի կանգնելու ենք։ Դա շատ բանից է կախված»,- ասել է Զելենսկին։

 

  • Կիսվել: