հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Զելենսկին և Սթարմերը Լոնդոնում կքննարկեն նաև ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև ընթացող բանակցությունները

Զելենսկին և Սթարմերը Լոնդոնում կքննարկեն նաև ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև ընթացող բանակցությունները

Դեկտեմբերի 8-ին Զելենսկին մեկնելու է Լոնդոն՝ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպելու համար, գրում են ուկրաինական լրատվամիջոցները:

 

Նրա հետ հանդիպելու են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ Սթարմերը կօգտագործի հանդիպումը՝ վերահաստատելու Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային։

 

Առաջնորդները կքննարկեն նաև ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև ընթացող բանակցությունները, որոնք ուղղված են Ուկրաինայի հետպատերազմյան անվտանգությունն ապահովելու վերաբերյալ համաձայնության հասնելուն։

  • Կիսվել: