հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Զելենսկին և Մակրոնը մեկուկես ժամանոց հեռախոսազրույց են ունեցել

Զելենսկին և Մակրոնը մեկուկես ժամանոց հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է Telegram ալիքում։

«Մոտ մեկուկես ժամ զրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մենք քննարկել ենք նախագահ Մակրոնի Չինաստան կատարած վերջին այցի արդյունքները»,- գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը Մակրոնին պատմել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին և նշել Կիևին աջակցությունն ուժեղացնելու Փարիզի մտադրությունը։ Նա հավելել է, որ Ուկրաինան ցանկանում է անվտանգության արդյունավետ երաշխիքներ ստանալ ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովից հետո, որը նախատեսված է 2023 թվականի հուլիսին։

  • Կիսվել: