կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Զելենսկին Էրդողանի հետ քննարկել է նավահանգիստների ապաշրջափակման հարցը

Զելենսկին Էրդողանի հետ քննարկել է նավահանգիստների ապաշրջափակման հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման հնարավորությունը, խաղաղ գործընթացը և երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը։

«Շարոնակել եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկխոսությունը»,- գրել է Զելենսկին Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո Twitter-ի իր էջում։ «Մենք քննարկել ենք պարենային անվտանգությանը սպառնացող վտանգները և նավահանգիստների ապաշրջափակման ուղիները»,- ավելացրել է Զելենսկին։

«Մենք քննարկումներ ենք անցկացրել անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ: Միաձայն համաձայնել ենք խաղաղության վերականգնման անհրաժեշտության մասին և բարձր ենք գնահատում Թուրքիայի օգնությունն այս գործընթացում»,- ասել է Զելենսկին:

Ըստ Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայության՝ Էրդողանը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է շարունակել անհրաժեշտ աջակցությունը, այդ թվում՝ միջնորդական ջանքերը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար։ Բացի այդ, Էրդողանի խոսքով, Թուրքիան դրական է վերաբերվում Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ Ուկրաինայի համակարգող կենտրոնի աշխատանքներին մասնակցելուն, որի հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում։

  • Կիսվել: