երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
Զելենսկին չեղարկել է այցերն Իսպանիա եւ Պորտուգալիա

Զելենսկին չեղարկել է այցերն Իսպանիա եւ Պորտուգալիա

Նախագահ Զելենսկին չեղարկել է մայիսի 17-ին նախատեսված այցն Իսպանիա ճակատում բարդ իրավիճակի պատճառով, որտեղ ռուսական զորքերը հարձակման են անցել Խարկովի մարզում։ Այս մասին գրել է EFE իսպանական պարբերականը՝ հղում կատարելով թագավորական պալատին։

Իսպանիա կատարելիք այցի ընթացքում Զելենսկին պետք է հանդիպեր վարչապետ Պեդրո Սանչեսի հետ՝ անվտանգության գծով համաձայնագիր ստորագրելու համար։ Ուկրաինայի նախագահին պետք է ընդուներ նաեւ Ֆելիպե VI թագավորը։

Իսպանիայից հետո Զելենսկին պետք է այցելեր Պորտուգալիա։ CNN Portugal-ը գրել է, որ այդ այցը եւս չեղարկվել է։

Կիեւը չի մեկնաբանել ԶԼՄ-ների տեղեկությունները Իսպանիա եւ Պորտուգալիա Զելենսկու այցերի չեղարկման մասին։

  • Կիսվել: