չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Զելենսկին աշխատանքից ազատել է մի շարք խորհրդականների ու օգնականների

Զելենսկին աշխատանքից ազատել է մի շարք խորհրդականների ու օգնականների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր աշխատանքից ազատել է մի շարք խորհրդականների ու օգնականների, այդ թվում՝ «Կվարտալ-95» ստուդիայի հիմնադիր և տնօրեն Սերգեյ Շեֆիրին։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Զելենսկու գրասենյակի կայքին։

Աշխատանքից ազատվել են նաև մի շարք խորհրդականներ՝ Օլեգ Ուստենկոն, Սերգեյ Տրոֆիմովը, Միխայիլ Ռադուցկին, «Ուկրաինայի նախագահի՝ Ուկրաինայի պաշտպանների իրավունքների ապահովման հանձնակատար» Ալյոնա Վերբիցկայան և «Ուկրաինայի նախագահի կամավորական գործունեության հարցերով հանձնակատար» Նատալյա Պուշկարևան։

Ըստ բաց աղբյուրների՝ Շեֆիրը Զելենսկու առաջին օգնականի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ․-ից։ Նա սերիալների պրոդյուսեր է, «Կվարտալ-95» ստուդիայի տնօրենը, որի շնորհիվ Զելենսկին մեծ քաղաքականության ուղեգիր է ստացել։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ալեքսեյ Դանիլովն ազատվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

  • Կիսվել: