Զելենսկին անտեսեց Ռուսաստանի ներխուժման մասին նախազգուշացումները. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անտեսել է նախազգուշացումներն այն մասին, որ Ռուսաստանը փետրվարին ներխուժելու է Ուկրաինա, գրել է Tert.am-ը՝ հղում անելով Bloomberg-ին։
«Ես գիտեմ՝ շատերը կարծում էին, որ ես կարող եմ չափազանցնել, բայց ես գիտեի, և մենք հաստատելու տվյալներ ունեինք, որ Պուտինը պատրաստվում է անցնել սահմանը։ Կասկած չկար։ Եվ Զելենսկին չէր ուզում լսել դա, ինչպես շատ ուրիշներ», - ասել է Բայդենը:
Բայդենը նաև մեղադրել է Ռուսաստանի նախագահ Պուտինին Ուկրաինայի «մշակույթը, այլ ոչ միայն ազգը ոչնչացնելու փորձի մեջ» և ասել, որ Ռուսաստանի ղեկավարը Կիևը համարում է «մայր Ռուսաստանի նստավայրը»։