երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Զելենսկիի՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն այցի նախապատրաստական ​​աշխատանքներ չեն ընթանում

Զելենսկիի՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն այցի նախապատրաստական ​​աշխատանքներ չեն ընթանում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն այցի ժամկետը չի որոշվել, այցի նախապատրաստական ​​աշխատանքներ  էլ չեն ընթանում: Այս մասին հայտարարել է ՀԱՀ նախագահի խոսնակ Վինսենթ Մագվենյան, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշենք, որ ավելի վաղ Business Day պարբերականը, հղում անելով Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳՆ-ին, գրել էր, որ Ուկրաինայի նախագահը նախատեսում է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում այցելել այնտեղ՝ Ուկրաինայի և Հարավային Աֆրիկայի երկկողմ կապերն ամրապնդելու համար:

  • Կիսվել: