Զասը խոսել է Ուկրաինայում ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայելու հավանականության մասին
Դոնբասի հակամարտության գոտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը հնարավոր կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներով և Կիևի համաձայնությամբ։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նա, մասնավորապես, նշել է, որ դա տեսականորեն հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է Ուկրաինայի համաձայնությունը, քանի որ դա նրա տարածքն է, ՄԱԿ-ի ԱԽ մանդատը:
՛՛Նաև պետք է, որ մեր բոլոր կառավարությունները աջակցեն այդ որոշմանը՛՛,-ասել է Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ ներուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն այժմ իրավիճակը զարգանում է վտանգավոր ուղղությամբ։