ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զապորոժիեի մարզում գտնվող ռազմական բազաները կփոխանցվեն ռուսական բանակին. Սելիվանով

Զապորոժիեի մարզում գտնվող ռազմական բազաները կփոխանցվեն ռուսական բանակին. Սելիվանով

Ուկրաինայի Զապորոժիեի մարզում գտնվող ռազմական բազաներն ու այլ ռազմական օբյեկտներ կփոխանցվեն ռուսական բանակին, հայտնել է ՆԳՆ շրջանային գլխավոր վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Սելիվանովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ռուսական զորքերի ուշադրությունը հիմնականում կուղղվի նրան, որ ուկրաինական ռեժիմը չկարողանա վնասել ազատագրված տարածքների բնակիչներին։ Իսկ դրա համար անհրաժեշտ կլինեն բազաներ և ռազմական օբյեկտներ՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևը պատրաստվում է հանձնել Զապորոժիե քաղաքը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած՝ Զապորոժիեի մարզի քաղաքներում և ավաններում կազմավորվում են կազակների ջոկատներ, որոնք հիմնականում մասնակցում են հասարակական կարգի պաշտպանությանը, օգնում են նաև մարդասիրական բեռների պահպանության և նման այլ հարցերում:

 

  • Կիսվել: