չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը կրիտիկական է. Զելենսկի

Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը կրիտիկական է. Զելենսկի

Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը կրիտիկական է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: 

Նա նշել է, որ ատոմակայանն արդեն յոթ օր է, ինչ էլեկտրաէներգիա է ստանում դիզելային գեներատորներից, սակայն «գեներատորներն ու ատոմակայանը նախատեսված չեն դրա համար»:

«Մենք տեղեկություններ ունենք, որ գեներատորներից մեկը խափանվել է։ Հենց ռուսներն են խոչընդոտում ատոմակայան տանող էլեկտրահաղորդման գծերի վերանորոգմանը և տարրական անվտանգության վերականգնմանը»,-հավելել է Ուկրաինայի նախագահը։

  • Կիսվել: