Զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում
Զանգվածային հրաձգության դեպք է տեղի ունեցել ժամեր առաջ Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում։ Տղամարդը գնդակահարել է 10 մարդու և վիրավորել չորսին։
Զոհվածների թվում կան երեխաներ։ Երբ ահաբեկչին շրջապատել են ոստիկանները, նա փորձել է ինքնասպան լինել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Լրատվամիջոցները գրում են, որ Ացա Մարտինովիչը (նկարում) սրճարանում վիճել է ինչ-որ մեկի հետ, ատրճանակի հետևից գնացել տուն, վերադարձել և սպանել ու վիրավորել մի քանի մարդու:
Հետո նա կրակոցներ է արձակել այլ վայրերում։ Մարտինովիչի մոտ 2022 թվականին ապօրինի պահվող զենք է հայտնաբերվել։ Նրան դատապարտել են երեք ամսվա ազատազրկման, սակայն վերաքննիչ դատարանում գործի քննության պատճառով դատավճիռը չի մտել ուժի մեջ: