Զանգվածային ցույցեր Սերբիայում. կան ձերբակալվածներ
Սերբիայում կրկին զանգվածային ցույցեր են անցկացվում. կան ձերբակալվածներ:
Ակցիայի մասնակիցները, որոնք արգելափակել են պետական որոշ կառույցներ, պահանջում են հետաքննել անցած տարի նոյեմբերին Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ երկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել:
Ավե;ի վաղ հայտնել էինք, որ ցուցարարները, ընդդիմադիր կուսակցությունները ողբերգության համար մեղադրում են նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ նշելով, որ նրա թիմն ի վիճակի չէ կառավարել երկիրը և պայքարել կոռուպցիայի դեմ:
Ավելի վաղ Վուչիչը հայտնել էր՝ իշխանությունն ակնկալում է, որ ակցիային կարող է միանալ 60,000-ից 80,000 քաղաքացի, նա կոչ էր արել իրավապահներին ուժ չկիրառել, սակայն բերման ենթարկել հասարակական կարգը խախտողներին: