«Զանգեզուրի միջանցքը» կարևոր է նաև Հայաստանի համար. Ադրբեջանի ԱԳ նախարար
Հայաստանը տարբեր պատրվակներով շարունակում է ձգձգել «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը։
Այս մասին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է ԱՊԱ-ն։
Նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը Հայաստանի համար նույնքան կարևոր է, որքան տարածաշրջանի մյուս երկրների համար։