հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ չէ․ Հաջիզադե

«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ չէ․ Հաջիզադե

Մենք բազմիցս ընդգծել ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ չէ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

«Ադրբեջանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ սկզբունքային է և հիմնված է տարածաշրջանային համագործակցության իրավական հիմքերի և շահերի վրա։ Հայտնի է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է ապահովվի անարգել երթևեկություն Ադրբեջանի տարածքի արևմտյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,-ընդգժել է նա:

  • Կիսվել: