ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Զախարովայի համար անհասկանալի են Սիրիայում ԱՄՆ-ի նպատակները

Զախարովայի համար անհասկանալի են Սիրիայում ԱՄՆ-ի նպատակները

«Մենք չենք հասկանում հակամարտության գոտում Վաշինգտոնի ներկայության ռազմավարությունը և նպատակները: Ինչպես Աֆղանստանում, այստեղ էլ նրանք մե՛կ դուրս են բերում զորքերը, մե՛կ մտցնում, հետո՝ դարձյալ դուրս բերում: Սիրիայի հարցում էլ նրանք մե՛կ ընդլայնվում են, մե՛կ խորանում, մե՛կ մնում են, մե՛կ հեռանում: Ոչ ոք չգիտի»,-ասել է Ռուսաստանի դաշնության Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 7-ին ասել էր, որ իրենք սկսել են դուրս բերել զորքերը Սիրիայի հյուսիսից: Դրանից հետո այնտեղ ռազմական գործողություններ էր սկսել Թուրքիան:

ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվել էին, որ Թուքրաին 120 ժամով կդադարեցնի ռազմնական գործողությունները Սիրիայի հյուսիսում՝ մինչև քրդերն այնտեղից դուրս կգան:

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան 120 օրվա ժամկետը լրանում է: այս առնչությամբ Էրդողանն ասել է. «Եթե պայմանավորվածությունը չկատարվի, 120 ժամը լրանալուն պես մենք կվերսկսենք գործողությունը եւ կշարունակենք գլխատել ահաբեկիչներին»:

  • Կիսվել: