երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Զախարովան սադրանք է անվանել Կիևի մեղադրանքները քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ

Զախարովան սադրանք է անվանել Կիևի մեղադրանքները քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ

Ուկրաինայի մեղադրանքները Ռուսաստանին՝ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելու վերաբերյալ, հերթական սադրանքն են։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա ևս մեկ սադրանք է, որը ձեռնարկել է Կիևի ռեժիմը՝ իբր հիմք գտնելով Ռուսաստանին մեղադրելու քաղաքացիական օբյեկտներին հարվածելու մեջ», – ասել է դիվանագետը:

Ինչպես նշել է Զախարովան, Ռուսաստանը «պատասխանում և հարվածում է այն թիրախներին, որտեղից Կիևի ռեժիմը հարձակվում է ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», ինչպես նաև այն շրջաններըին, որոնք Ուկրաինան դեռ իրենն է համարում։

 

 

  • Կիսվել: