կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զախարովան կարծում է, որ Հռոմի պապի՝ Ուկրաինայում խաղաղության մասին խոսքերն ուղղված են Արևմուտքին

Զախարովան կարծում է, որ Հռոմի պապի՝ Ուկրաինայում խաղաղության մասին խոսքերն ուղղված են Արևմուտքին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, խոսելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման մասին, դիմում է Արևմուտքին, որն Ուկրաինան օգտագործում է որպես գործիք իր նպատակներին հասնելու համար:

՛՛Ես դա տեսնում եմ այսպես. Հռոմի Պապը խնդրում է Արևմուտքին հրաժարվել իր հավակնություններից և ընդունել սխալը՛՛,-ասել Է Զախարովան ANSA գործակալությանը տված մեկնաբանության մեջ:

Նա նշել է, որ Ռուսաստանը երբեք չի արգելափակել Ուկրաինայի հետ բանակցությունները։ Նրա կարծիքով ՝ Ֆրանցիսկոսը դիմում է ոչ թե Կիևին, այլ Արևմուտքին ՝ բանակցություններ սկսելու կոչով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շվեյցարական RSI հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում Ֆրանցիսկոսը կոչ է արել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթաց սկսել՝ միջազգային միջնորդների ներգրավմամբ: Միևնույն ժամանակ, քահանայապետը հավելել է, որ երբ ինչ-որ մեկը տեսնում է, որ ՛՛պարտված է, որ ինչ-որ բան չի ստացվում, պետք է քաջություն ցուցաբերել և գնալ բանակցությունների՛՛, որպեսզի թույլ չտա վատթարագույնը և խուսափի նոր մահերից: 

Միևնույն ժամանակ, իր պատասխանում նա օգտագործել է ՛՛սպիտակ դրոշ՛՛ տերմինը, ինչը շատ ԶԼՄ-ների կողմից մեկնաբանվել է որպես Կիևի կապիտուլյացիայի կոչ: Սակայն Վատիկանում նշել են, որ Հռոմի Պապը խոսում է այն մասին, որ բանակցությունները ՛՛երբեք կապիտուլյացիա չեն նշանակում, այլ քաջություն՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: