ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Զախարովան՝ Երևան-Բաքու կարգավորման վերաբերյալ ՌԴ առաջարկների մասին

Զախարովան՝ Երևան-Բաքու կարգավորման վերաբերյալ ՌԴ առաջարկների մասին

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սոչիում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի  ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը:

«Սրանք պատվիրակությունների բանակցություններ չէին: Դա զրույց էր, դեմ առ դեմ շփումներ, որոնք տեղի ունեցան այն բանակցությունների համատեքստում, որոնք անցկացվում էին երկրների ղեկավարների միջև»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ Զախարովան չի բացահայտել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների մանրամասները: Նա պարզապես մեջբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը:

«Մենք կոռեկտ չենք համարում զգայուն հարցերը հանրային քննարկման ներկայացնելը, քանի որ դա կարող է խանգարել բանակցային գործընթացին»,- ասել է Զախարովան` ընդգծելով, որ սրանք Պուտինի խոսքերն են:

  • Կիսվել: