ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զախարովան առոչինչ է համարում ՄԱԿ-ի ԳԱ «Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցման մասին» բանաձևը

Զախարովան առոչինչ է համարում ՄԱԿ-ի ԳԱ «Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցման մասին» բանաձևը

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առոչինչ է համարել նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերսկսած 11-րդ արտակարգ հատուկ նստաշրջանի ընթացքում ընդունված ՛՛Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար վնասի հատուցման և փոխհատուցման ապահովման մասին՛՛ բանաձևը:

Պարզաբանելով, որ Գլխավոր ասամբլեան չունի ՛՛ո՛չ լիազորություններ, ո՛չ էլ, առավել ևս, իրավասություն նման հարցեր լուծելու համար՛՛՝ Զախաևովան ասել է. ՛՛Չնայած իր բացահայտ հակառուսական բնույթին՝ ընդունված բանաձևն առոչինչ է միջազգային-իրավական տեսանկյունից՛՛:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի ԳԱ-ն իրավունք չունի որոշելու ագրեսիայի փաստը և մեղքը բարդել հակամարտության կողմերից մեկի վրա, քանի որ այդ գործառույթներն իրականացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

՛՛Անդամ երկրների կեսից ավելին հրաժարվել է աջակցել փաստաթղթին։ Դրանցից 73-ը ձեռնպահ են մնացել, իսկ 12-ը չեն մասնակցել քվեարկությանը՛՛,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նա շնորհակալություն է հայտնել այն 13 երկրներին, որոնք Ռուսաստանի հետ դեմ են քվեարկել բանաձևին։

Ավելի վաղ հայտնի էր դարփձել, որ նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունել է Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցման մասին բանաձևի նախագիծը, որը երկիրը կրել է ՛՛Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության միջազգայնորեն անօրինական գործողությունների հետևանքով՛՛:

  • Կիսվել: