ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ըստ նախնական տվյալների` Լեհաստանում ընկած հրթիռը Ռուսաստանից չի թռել․ Բայդեն

Ըստ նախնական տվյալների` Լեհաստանում ընկած հրթիռը Ռուսաստանից չի թռել․ Բայդեն

Նախնական տեղեկատվությունը հերքում է այն փաստը, որ Լեհաստանում ընկած հրթիռը Ռուսաստանից է թռել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
 
Նշենք` ավելի վաղ Լեհաստանի նախագահը հայտարարել էր, որ Վարշավան հստակ տեղեկություն չունի, թե ում հրթիռներն են ընկել իր տարածքում։ Եվ միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր անմիջապես Ռուսաստանին մեղադրել էսկալացիայի համար և ՆԱՏՕ-ին կոչ արել գործել։
 
«Նախնական տեղեկություններով դա հերքվում է։ Ես չեմ ուզում դա ասել մինչև հետաքննության ամբողջական ավարտը, բայց քիչ հավանական է, հետագծի իմաստով, որ այն արձակված լինի Ռուսաստանից։ Բայց կտեսնենք»,-Բալիում համաշխարհային առաջնորդների հետ հանդիպման արդյունքներով լրագրողներին ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը մտադիր է պարզել Լեհաստանում տեղի ունեցած հրթիռային միջադեպի ճշգրիտ հանգամանքները: Նա նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի և G7-ի ղեկավարները հանդիպման ընթացքում քննարկել են Լեհաստանում տեղի ունեցած հրթիռային միջադեպը և պայմանավորվել են օգնել Վարշավային հետաքննության հարցում:
 
Սպիտակ տանը հայտնել էին, որ Բայդենը Լեհաստանում տեղի ունեցած միջադեպից հետո արտակարգ հանդիպում է անցկացնում համաշխարհային առաջնորդների հետ:
 
Հիշեցնենք` նոյեմբերի 15-ին լեհական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ընկնելու հետևանքով երկու մարդ է զոհվել։

  • Կիսվել: