կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ըստ նախնական արդյունքների` Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատուն Իսրայելն է․ Fars

Ըստ նախնական արդյունքների` Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատուն Իսրայելն է․ Fars

Նախնական հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ Իսրայելն է պատասխանատու ՀԱՄԱՍ պաղեստինյան ծայրահեղական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար, որը սպանվել էր Թեհրանում՝ հրթիռի հարվածից։ Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը։

Աղբյուրի տվյալներով՝ հարձակման պահին Հանիեն իր նստավայրի չորրորդ հարկում է գտնվել, որը տեղակայված է Թեհրանի Զաֆարանիա շրջանում։ Հաղորդվում է, որ շենք է ընկել արկ, որը քանդել է տանիքի մի մասը։

  • Կիսվել: