երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Յոավ Գալանտի պաշտոնանկության լուրից հետո Թել Ավիվի փողոցներում անկարգություններ են սկսվել

Յոավ Գալանտի պաշտոնանկության լուրից հետո Թել Ավիվի փողոցներում անկարգություններ են սկսվել

Թել Ավիվում ակցիայի մասնակիցներն անկարգություններ են կազմակերպել պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկության որոշումից հետո։ Ակտիվիստները փակել են քաղաքի կենտրոնական մայրուղին, իսկ երթևեկելի հատվածում խարույկներ են վառված։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որոշմամբ՝ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պաշտոնանկ է արվել․ նրան այդ պաշտոնում կփոխարինի ԱԳ նախարար Իսրայել Կացը։

  • Կիսվել: