կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ընտրություններ Բելառուսում. ժամը 09:00-ի դրությամբ մասնակցությունը գերազանցել է 43 %–ը

Ընտրություններ Բելառուսում. ժամը 09:00-ի դրությամբ մասնակցությունը գերազանցել է 43 %–ը

Տեղական ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 10:00-խմբ.) Բելառուսի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 43,64 տոկոս: Այս մասին հայտել է Բելառուսի ԿԸՀ ղեկավար Իգոր Կարպենկոն, գրում է Sputnik Բելառուսը։
 
«Մենք առաջին տեղեկությունները ունենք առավոտյան ժամը 9-ի դրությամբ։ Մասնակցությունը կազմել է 43,64 տոկոս», - ասել է Կարպենկոն։
 
Նրա խոսքով՝ Մոգիլևի մարզում քվեարկողների թիվը կազմել է ավելի քան 54 տոկոս, Վիտեբսկում՝ ավելի քան 43 տոկոս, Գրոդնենսկում՝ ավելի քան 40 տոկոս, Բրեստի մարզում՝ ավելի քան 46 տոկոս, Գոմելում՝ ավելի քան 51 տոկոս, Մինսկի մարզում ՝ ավելի քան 42 տոկոս և Մինսկում՝ ավելի քան 31 տոկոս:
 
Բելառուսում ընթանում են խորհրդարանի ստորին պալատի և պատգամավորների տեղական խորհուրդների ընտրություններ: Նախատեսվում է 5 տարի ժամկետով ընտրել 12 514 տեղական խորհուրդների և խորհրդարանի ստորին պալատի 110 պատգամավորներ:

  • Կիսվել: