երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Ընդլայնվում է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև տարանցիկ համագործակցությունը

Ընդլայնվում է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև տարանցիկ համագործակցությունը

Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև համատեղ հանձնաժողովի երկօրյա նիստից հետո, Բաքվում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ճանապարհային և տարանցիկ հաղորդակցությունների ընդլայնման վերաբերյալ, գրում է  parstoday.com-ը:

Իրանի ճանապարհների և տրանսպորտային կազմակերպության տարանցումային հարցերով զբաղվող գրասենյակի գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին, նիստի ժամանակ ասել է.«Կայուն տնտեսական օգուտները մաքսատուրքերի ավելացման մեջ չեն, և երկու երկրների միջև առևտրի զարգացումը երկարաժամկետ հեռանկարում կարող է շահավետ լինել երկրների տնտեսությունների համար»:

Ադրբեջանի տրանսպորտային ծառայությունների ազգային կենտրոնի ղեկավար Անար Ռեզաևն անդրադառնալով համագործակցության զարգացմանն ուղղված երկու երկրների կամքին, ասել է.«Միջազգային տրանսպորտի և տարանցման համագործակցության մակարդակի բարձրացումը և երթևեկության վիճակագրությունը ցույց են տալիս, որ գրեթե կրկնակի աճ ենք ունեցել այս բնագավառում»։

Իրանը և Ադրբեջանի Հանրապետությունը կապող օղակ են աշխարհի արևելյան կիսագնդում ռազմավարական ճանապարհ հանդիսացող՝ Հյուսիսային և Հարավային միջանցքների միջև:

 

  • Կիսվել: