կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Յակուտիայում վթարային վայրէջք է կատարել Մի-8 ուղղաթիռը

Յակուտիայում վթարային վայրէջք է կատարել Մի-8 ուղղաթիռը

Ռուսաստանի ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել Յակուտսկ քաղաքից 90 կիլոմետր հեռու Մի-8 ուղղաթիռի վթարային վայրէջքի մասին, ուղղաթիռում եղել են 21 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ, տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ Սախայի Հանրապետության (Յակուտիա) գլխավոր վարչությունը։

Նշվել է, որ զոհվածներ եւ տուժածներ չկան։

Պատահարի վայրում նախատեսված է տարածաշրջանային որոնողափրկարարական կայանի փրկարարների թռիչքը։

Պատրաստ է արձագանքելու Ռուսաստանի ԱԻՆ Մի-8 ուղղաթիռը՝ 10 փրկարարներով»,- նշվել է հաղորդագրությունում։

  • Կիսվել: