երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Wildberries»-ը բեռնափոխադրումների համար ինքնակառավարվող էլեկտրամոբիլներ է փորձարկում

«Wildberries»-ը բեռնափոխադրումների համար ինքնակառավարվող էլեկտրամոբիլներ է փորձարկում

«Wildberries» ընկերությունը «Էվոկարգոյի» հետ սկսել է ինքնակառավարվող էլեկտրամոբիլներ փորձարկել Մոսկվայի մարզում բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ էլեկտրամոբիլն ամեն օր ավելի քան 50 հազար միավոր ապրանք է տեղափոխում՝ ոչ միայն հագուստ, կենցաղային ապրանք, էլեկտրոնիկա, այլև խոշոր իրեր: Ընդհանուր բեռնունակությունը հասնում է 2 տոննայի։
Եթե մեքենան ինչ–ինչ պատճառներով կանգ առնի, ապա դա կարձանագրվի օպերատորի կողմից։ 1 մասնագետը մինչև 10 էլեկտրամոբիլի աշխատանք կարող է հսկել։
 
Ընկերությունում նաև ընդգծել են, որ թեստավորման փուլի ավարտից հետո էլեկտրամոբիլների ավտոպարկը կարող է ընդլայնվել «Wildberries»-ի մի քանի լոգիստիկ կենտրոնների միջև բեռներ փոխադրելու համար, իսկ ապագայում դիտարկվում է գնորդներին ինքնակառավարվող մեքենաներով պատվեր հասցնելու մագիստրալային փոխադրումների իրականացումը։

  • Կիսվել: