WhatsApp-ը ևս մեկ նոր գործառույթ է գործարկում
WhatsApp մեսենջերի մշակողները ևս մեկ նոր գործառույթ են ներդրել, որը թույլ կտա օգտվողներին ավելացնել իրենց կոնտակտները «Նախընտրելիներ» (Favorites) թղթապանակում:
Ինչպես տեղեկացնում է WABetaInfo կայքը, հավելվածի հաջորդ թարմացումում հայտնված նորամուծությունը օգտատերերին թույլ կտա «առաջնահերթություն տալ խոսակցություններին». նրանք կարող են արագ զանգահարել ընտրված կոնտակտներին անմիջապես զանգերի ներդիրից, իսկ հեռախոսազանգ սկսելու համար բավարար է ընդամենը մեկ հպումը:
Հիշեցնենք, որ վերջերս Meta-ին պատկանող մեսենջերն ավելացրել է բազմաթիվ նոր օգտակար գործառույթներ։ Օրինակ՝ այժմ հնարավոր է արգելափակել սպամը անմիջապես կողպված էկրանից. այլևս կարիք չկա բացել կասկածելի հաղորդագրությունները։
iOS-ի համար WhatsApp մեսենջերի նոր բետա տարբերակներից մեկում վերջերս ներկայացվել է նաև գեներատիվ արհեստական բանականության ինտեգրումը աջակցության բաժին. նեյրոցանցը կպատասխանի մեսենջերի օգտագործման հետ կապված դժվարությունների հանդիպող օգտատերերի հարցերին:
Բացի դրանից՝ WhatsApp-ը կստանա նոր ինտերֆեյս՝ թարմացված գրաֆիկական դիզայնով և շուտով համատեղելի կլինի այլ մեսենջերների հետ։