հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ստեփանակերտի ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայիի անդամներին տեղափոխող ավտոբուսը

Ստեփանակերտի ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայիի անդամներին տեղափոխող ավտոբուսը

Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը վթարի է ենթարկվել Ակնայի մոտակայքում։

Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (ԱՊՖԼ) ղեկավարությանը տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 6 անձ է տուժել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

6 տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: ԱՊՖԼ ղեկավար Էլխան Սամեդովը ունի մեծ բաց կոտրվածք ՝ աջ սրունքի վերին երրորդի տեղաշարժով, ինչպես նաև աջ արմունկային հոդի ներհոդային կոտրվածք։ ԱՊՖԼ-ի փոխնախագահն ունի ողնաշարի սեղմման կոտրվածք :
 
Վթարը տեղի է ունեցել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի Ակնա (Աղդամ) քաղաքի մոտակայքում` դեպի Ստեփանակերտ ճանապարհին։ Ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին գտնվող արգելապատնեշին։
 
Բոլոր տուժածներին տեղափոխել են Բաքվի բժշկական կենտրոններ։

Նշվում է, որ ԱՊՖԼ-ի ղեկավարությունն ուղևորվում էր Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին պետք է տեղի ունենա Ադրբեջանի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումը:

 

  • Կիսվել: