հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վրաստանը զենիթահրթիռային համալիրներ կգնի Լեհաստանից

Վրաստանը զենիթահրթիռային համալիրներ կգնի Լեհաստանից

Վրաստանի Պաշտպանության նախարարությունը Լեհաստանի MESKO S.A ընկերության հետ կնքել է համաձայնագիր զենիթահրթիռային համալիրների գնման շուրջ, տեղեկացնում է Վրաստանի ՊՆ-ն:

Գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Խաինդրավան հանդիպել է Լեհաստանի MESKO S.A ընկերության ներկայացուցիչների հետ։ Ավելի ուշ համաձայնագիր է ստորագրվել լեհական արտադրության զենիթահրթիռային համալիրների գնման մասին: Հիշյալ փաստաթուղթը պատրաստվել է Վրաստանի պաշտպանության ուժերի զարգացման ծրագրի շրջանակներում»:

Նշվում է նաև, որ հանդիպմանը կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ի ստանդարտների սպառազինության ներդրման կարևորությունը Վրաստանի համար, ինչը կնպաստի երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։

  • Կիսվել: