հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վրաստանը տարածաշրջանում շատ կարևոր գործոն է. Ղարիբաշվիլի

Վրաստանը տարածաշրջանում շատ կարևոր գործոն է. Ղարիբաշվիլի

Վրաստանը տարածաշրջանում շատ կարևոր գործոն է: Այս մասին Գրանադայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ անդրադառնալով Միջին միջանցքի գործարկման խնդրին:

«Մեր երկիրը մեծ դերակատարում ունի ինչպես Եվրոպայի, այնպես էլ միջազգային համագործակցության համար։ Կարծում եմ, որ Վրաստանը կարևոր է ոչ միայն որպես առանձին երկիր, այլև որպես տարածաշրջանում շատ կարևոր խաղացող, ինչպես նաև գործոն, քանի որ մենք բացարձակ ներդաշնակ հարաբերություններ ունենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ լինի դա Ադրբեջանը, Հայաստանը թե Թուրքիան:

Ընդհանրապես, Միջին միջանցքի զարգացման համատեքստում, իհարկե, մեր երկիրը վճռորոշ նշանակություն կունենա, քանի որ այս նախագիծը հնարավոր չի լինի, եթե Վրաստանը ուժեղ և կայուն չլինի, և մեզ մոտ խաղաղություն չլինի։ Ուստի, այս բոլոր գործոններն ու հանգամանքները մեծ նշանակություն ունեն»,- ասել է Ղարիբաշվիլին:

 

  • Կիսվել: