կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Վրաստանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մաքուր էջից. Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մաքուր էջից. Կոբախիձե

Մեր արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթություններից մեկը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկումն է, որի համար Թբիլիսին կանի ամեն ինչ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեսպանների համաժողովին ունեցած ելույթում:

«Մեր նպատակն է վերսկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մաքուր էջից, վերականգնել ռազմավարական գործընկերությունը: Մեզ անհրաժեշտ է ռազմավարական գործընկերության կոնկրետ ուղեցույց, որը կարտացոլի կոնկրետ շոշափելի արդյունքներ։ Մեր կողմից կա միանշանակ պատրաստակամություն, և մենք հույս ունենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի պայմաններում մենք կտեսնենք համապատասխան քայլեր»,- հայտարարել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ որոշակի ռիսկեր պահպանվում են, սակայն Թբիլիսին լավատեսորեն է տրամադրված: 

  • Կիսվել: