երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վրաստանը՝ որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ

Վրաստանը՝ որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ

Վրաստանը՝  որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ մեկնաբանելով նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի՝ Ադրբեջան կատարած այցից մի քանի օր անց Հայաստան կատարած այցը։

«Կարծում եմ, որ երկու երկրներն էլ նման վերաբերմունք ունեն: Նրանց արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները Թբիլիսի կատարած իրենց վերջին այցի ժամանակ մեր արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում նույն վերաբերմունքն են արտահայտել: Վրաստանի նախագահի ժամանումը մեր կողմից նման վերաբերմունքի խորհրդանիշն է: Հարևանների հետ հարաբերությունների զարգացումը, հատկապես ռազմավարական գործընկերների հետ, մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում»,- ասել է նա:

  • Կիսվել: