Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Վրաստանը միայն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։ Ինչպես հաղորդում է APA-ի վրացական բյուրոն, այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի երեք երկրների միասնական դիրքորոշումը կարող է ծառայել նրանցից յուրաքանչյուրի շահերին։
Սամխարաձեն ընդգծեց, որ Հարավային Կովկասը կարող է ավելի գրավիչ և հետաքրքիր լինել պոտենցիալ ներդրողների համար որպես միասնական տարածաշրջան։


