հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վրաստանը մինչև մայիսի 10-ը երկարաձգել է բոլոր երկրների հետ ավիահաղորդակցության արգելքը

Վրաստանը մինչև մայիսի 10-ը երկարաձգել է բոլոր երկրների հետ ավիահաղորդակցության արգելքը

Վրաստանի իշխանությունները մինչև արտակարգ դրության ավարտը երկարաձգել են ավիահաղորդակցության արգելքը բոլոր երկրների հետ, ասել է երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը երկարաձգվել է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը: Այս որոշման մասին Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն արդեն հայտնել է ավիաընկերություններին, որոնք չվերթներ էին իրականացնում դեպի Վրաստան»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունն ավելի վաղ որոշել էր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 10-ը: Բացի այդ, արգելվել է մուտքն ու ելքը 4 խոշոր քաղաքներից՝ Թբիլիսիից, Բաթումից, Քութայիսից և Ռուսթավից: Երկրում ներկա պահին նաև պարետային ժամ է գործում 21:00-ից մինչև 6:00-ն:

  • Կիսվել: