չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Վրաստանը դարձյալ հերքում է Հայաստան և Ադրբեջան զենքի տեղափոխման մասին լուրերը

Վրաստանը դարձյալ հերքում է Հայաստան և Ադրբեջան զենքի տեղափոխման մասին լուրերը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կրկին հերքել է ԶԼՄ-ներում հայտնված լուրերն այն մասին, որ վրացական օդային տարածքը կարող է օգտագործվել ռազմական բեռները Հայաստան և Ադրբեջան տեղափոխելու համար։ Այս մասին գրել է РИА Новости-ն։

«Վերջին օրերի ընթացքում ԶԼՄ-ներում, ցավոք, շարունակվում են շահարկումները Վրաստանի օդային տարածքով ռազմական փոխադրումների հնարավորության վերաբերյալ: Վրաստանը փակել է իր օդային տարածքը ռազմական բնույթի թռիչքների համար: Ինչ վերաբերում է քաղաքացիական և հումանիտար թռիչքներին, այս ուղղությամբ Վրաստանը կատարում է իր միջազգային պարտականությունները: Ցանկանում ենք պարզաբանել, որ նման թռիչքները հատուկ թույլտվություն չեն պահանջում, քաղաքացիական թռիչքներն իրականացվում են օդային տարածքում՝ համապատասխան տեղեկության ներկայացման և ծանուցման հիման վրա»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ինչպես բեռն ընդունող երկրներին, այպես էլ ուղարկողներին խստորեն վերահսկել փոխադրումները՝ օդային փոխադրումների անվտանգությունն ապահովելու և քաղաքացիական թռիչքներն այլ նպատակով օգտագործելը կանխելու նպատակով:

  • Կիսվել: