չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վրաստանում ընդդիմադիրները կոչ են արել հրաժարական տալ այն դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել

Վրաստանում ընդդիմադիրները կոչ են արել հրաժարական տալ այն դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել

Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, բողոքի ակցիա է անցկացրել Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը»։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Հանրահավաքն անցկացվել է «Միասին դեպի Եվրոպա» կարգախոսի ներքո։ Ցուցարարները, ի թիվս այլ հարցերի, պահանջում էին ազատ արձակել 21-ամյա Լազարե Գրիգորիադիսիին, ով կալանավորվել էր մարտի 7-9-ին «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիաների ժամանակ։ Ընդդիմությունը նաև կոչ է արել հրաժարական տալ այն դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել։

«Երրորդ պահանջը Միխեիլ Սաակաշվիլիի և Նիկա Գվարամիայի ազատ արձակումն է, չորրորդը՝ ապաօլիգարխացման, դատաիրավական բարեփոխումների և ընտրական հանձնաժողովի բարեփոխումների մասին օրենքի ներդրումն է», – ասել է կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին։

  • Կիսվել: