հինգշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2022
Վրաստանում վերջին շաբաթում կորոնավիրուսով վարակակիրների թիվը կտրուկ աճել է

Վրաստանում վերջին շաբաթում կորոնավիրուսով վարակակիրների թիվը կտրուկ աճել է

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 570 նոր դեպք, ինչը գրեթե երկուսուկես անգամ գերազանցում է նախորդ շաբաթվա վարակակիրներին, գրում է jnews.ge-ն:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մեկ շաբաթում վարակից մահացել է 3 մարդ, ապաքինվել է 1 103 պացիենտ:

Կատարվել է 63,4 թեստավորում:

Մինչ այս՝ հունիսի 20-ից հունիսի 26-ը, Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 1058 նոր դեպք, ապաքինվել է 646 մարդ, մահացել է 2 պացիենտ։

Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր հաստատվել է կորոնավարակի 1 662 299 դեպք, մահացել է 16 844 մարդ։

 

  • Կիսվել: