երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանում Թուրքիայի դեսպանն ամփոփել է թուրք-վրացական հարաբերությունների տարին

Վրաստանում Թուրքիայի դեսպանն ամփոփել է թուրք-վրացական հարաբերությունների տարին

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը թուրքական պետական լրատվական գործակալության՝ «Anadolu»-ի հետ զրույցում ամփոփել է 2021-ին թուրք-վրացական հարաբերություններում տեղի ունեցած զարգացումները, գրում է ermenihaber.am-ը:

Յազգանը նշել է, որ 2021-ին Թուրքիայի և Վրաստանի միջև աճել են զբոսաշրջային այցերը և համավարակի մեղմացմանը զուգահեռ ավելացել է «Թուրքական ավիաուղիներ» և «Պեգասուս» ավիաընկերությունների թռիչքների թիվը։

Թուրքիայի դեսպանը կարևորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցն Անկարա և նշել, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումից հետո Թուրքիայի պաշտպանության, արդարադատության ու գյուղատնտեսության նախարարները հանդիպումներ են անցկացրել թե Վրաստանում, թե Թուրքիայում։

Յազգանը նաև նշել է, որ այս տարի կարևոր զարգացումներ են տեղի ունեցել ներդրումների և տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Վստահեցրել է, որ իրենք շարունակում են ջանքերը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

Դեսպանը, անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ընդգծել է, որ ուրախ են տարածաշրջանի վերաբերյալ Վրաստանի հետ ունենալ նման ակնկալիքներ և մոտեցումներ։ Հիշեցրել է, որ 2021-ին լրացել է Կարսի պայմանագրի և Թուրքիա-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ տարին։

 

  • Կիսվել: