ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են. Ջավախքում ընտրողներն առավել ակտիվ են

Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են. Ջավախքում ընտրողներն առավել ակտիվ են

Այսօր Վրաստանի 64 քաղաքներում, այդ թվում նաև մայրաքաղաք Թբիլիսիում, ՏԻՄ ընտրություններ են։

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու։ Իշխող «Վրացական երազանք»-ը, հիշեցնենք, առաջադրել է Կախա Կալաձեի թեկնածությունը։ Ընտրվելու համար թեկնածուն պետք է հաղթահարի 50 տոկոսի շեմը։  Հակառակ դեպքում պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավել շատ ձայներ ստացած երկու թեկնածուները։

Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 12։00-ի դրությամբ ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալներ, ըստ այդմ, ընտրելու իրավունք ունեցողների 17.15 տոկոսը կամ 602 445 մարդ մասնակցել է քվեարկությանը։

Ըստ վրացական ԶԼՄ-ների, ընտրողներն առավել ակտիվ են նաև  Սամցխե-Ջավախքում։ Այստեղ իրենց պարտքն է կատարել ընտրելու իրավունք ունեցողների 26.63 տոկոսը։

Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցելու իրավունք ունի 3 513 818 մարդ։ Բացվել է 3061 տեղամաս։ Ընտրությունների ընթացքին հետևում են 28 միջազգային ու 27 տեղական կազմակերպություններ։ Ընտրությունները լուսաբանում են ավելի քան 73 ԶԼՄ-ներ։

  • Կիսվել: