կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանում տարերային աղետի զոհերի թիվը հասել է 12-ի

Վրաստանում տարերային աղետի զոհերի թիվը հասել է 12-ի

Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում տարերային աղետի զոհերի թիվը հասել է 12-ի: Դեռևս անհետ կորած է 25 մարդ։

Վրաստանի առողջապահության նախարար Զուրա Ազարաշվիլին հայտնել է, որ որոնողական և փրկարարական աշխատանքները վերսկսվել են օգոստոսի 5-ի առավոտյան:

Նրա խոսքով՝ զուգահեռաբար կշարունակվեն կամուրջների և լրացուցիչ ճանապարհների կառուցման աշխատանքները, որոնք կօգնեն սողանքի էպիկենտրոնի գոտի հասցնել հատուկ տեխնիկա և կենդանի ուժ:

Տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր:

  • Կիսվել: