երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի

Վրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանային ավանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Այս տվյալները հաղորդել է երկրի առողջապահության նախարարը։

«Ռաչայում լուրջ ողբերգություն է տեղի ունեցել։ Ես չափազանց մոտ էի, և շատ ծանր էր այն, ինչ տեսա տեղում՝ էպիկենտրոնում։ Այս տարածաշրջանի համար սա շատ մեծ աղետ է։ Ցավոք, արդեն հայտնաբերվել է 11 մահացած, 25 մարդու որոնումները շարունակվում են», - ասել է նախարար Զուրաբ Ազարաշվիլին։

Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքներին կներգրավեն զինվորականների։

Շովիում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Դրա հետևանքով վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են Վրաստանի ներքին գործերի նախարարության 2 ուղղաթիռ, շուրջ 400 փրկարար և կինոլոգներ։ Երկու օրվա ընթացքում հաջողվել է տարհանել 210 մարդու:

  • Կիսվել: