երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանում օտարերկրացի զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է ժայռից. կան զոհեր և վիրավորներ

Վրաստանում օտարերկրացի զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է ժայռից. կան զոհեր և վիրավորներ

Վրաստանի Ժինվալի ջրամբարի մոտ զբոսաշրջիկներով միկրոավտոբուսն ընկել է ժայռից, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել:

Այս մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը
Բոլոր ուղևորները եղել են Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր մեկնող զբոսաշրջիկներ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն երեք մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։ Երկուսն անմիջապես մահացել են, ևս մեկ տուժած մահացել է հիվանդանոցում։

Հեռուստաալիքը պարզաբանում է, որ զոհվածներն ու վիրավորները Մոլդովայի քաղաքացիներ են։

  • Կիսվել: