երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վրաստանում միկրոավտոբուսն ընկել է կիրճը. զոհվել է 12 մարդ

Վրաստանում միկրոավտոբուսն ընկել է կիրճը. զոհվել է 12 մարդ

Առնվազն 12 մարդ է զոհվել, ևս երեքը ծանր վնասվածքներ ստացել Մցխեթա-Մթիանեթի մարզի Դուշեթի շրջանի Շաթիլի բարձրլեռնային գյուղ տանող ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով: Այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

 

Պատահարը տեղի է ունեցել այսօր երեկոյան Բիսո գյուղի մոտակայքում: Ուղևորատար միկրոավտոբուսն ընկել է ժայռոտ լանջից՝ մոտ 80 մետր բարձրությունից:

Փրկարարներին հաջողվել է ավտոբուսից դուրս բերել երեք տուժածների: Մյուս ուղևորների որոնումները շարունակվում են: Պարզվում է նաև զոհվածների ինքնությունը, իրականացվում են նաև օպերատիվ-որոնողական այլ գործողություններ:

  • Կիսվել: