երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Վրաստանում մեկ օրում Covid-19-ի ավելի քան 1800 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում մեկ օրում Covid-19-ի ավելի քան 1800 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 17-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1808 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 386 195 է, գրում է aliq.ge-ն:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 361 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 363 318 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 22 մարդ, ընդհանուր՝ 5 538:

Դրականության վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 4,50%, վերջին 7 օրվանը՝ 4,86%:

Հուլիսի 16-ի տվյալներով՝ Վրաստանում լրիվ պատվաստվել է 128 096 քաղաքացի, մեկ անգամ է պատվաստվել 217 199 քաղաքացի:

  • Կիսվել: