շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանում մանրածախ գները շարունակում են բարձր մնալ

Վրաստանում մանրածախ գները շարունակում են բարձր մնալ

EastFruit-ի վերլուծաբանները շարունակում են հետեւել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին և նշում, որ հունիսին` մայիսի համեմատ, միջին սպառողական գների աճը դադարել է։ Հետաքրքիր է, որ տարեկան տարբերությունը մնում է անփոփոխ, գրում է jnews.ge-ն:

2022 թվականի հունիսին բոլոր ընդհանուր ապրանքների և ծառայությունների միջին գինը բարձր է եղել միջինը 13%-ով, քան մեկ տարի առաջ։ Տարեկան տարբերությունը նույնն է, ինչ մայիսին։ Պարենային ապրանքների գները նույնպես մնացել են մայիս ամսվա մակարդակում, ինչը 22%-ով ավելի է 2021 թվականի հունիսի համեմատ։ Պարենային խմբում ընդգրկված բանջարեղենի և մրգերի գները տարեկան կտրվածքով աճել են 33 և 32%-ով։

Մրգերի, ընդեղենի և բանջարեղենի տարեկան մանրածախ գների թոփ 10 ամենաբարձր և ամենացածր փոփոխությունները 2022 թվականի հունիսին.

«Սաքստատ»-ը հրապարակել է մրգերի, ընդեղենի և բանջարեղենի 23 դիրքերի մանրածախ գների ինդեքսները։ Այս դիրքերի 56%-ի գներն ամենաբարձրն էին 2022 թվականի հունիսին։ Ամենաբարձր թանկացումներով ցուցադրված թոփ 10 մթերքներից բոլոր գները, բացի խնձորից, հասել են առավելագույն մակարդակի:

Բարձր սպառողական գների հիմնական շարժիչ ուժը մնում է նույնը` մատակարարման շղթայում արտադրության և սպասարկման ծախսերի ավելացումը: TBC Capital-ն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին գնաճի մակարդակը կնվազի։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է հումքի համաշխարհային գների նվազման և վրացական լարիի ամրապնդման վրա։

 

  • Կիսվել: