հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 7-ին կորոնավիրուսո վարակվածների թիվը հասել է 13-ի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։

Ըստ նրա՝  Վրաստանի տարածքում գրանցվել է մարդուց մարդուն վիրուսի փոխանցման  ընդամենը  երեք փաստ։ Մնացած դեպքերում պացիենտները վարակվել են Իտալիայում եւ Իրանում։ 

«50 պացիենտներ են գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցում։ Դիմելիությունը մեծացել է այն պատճառով, որ աճել է հաստատված դեպքերի թիվը։ Բոլորը, ովքեր շփում են ունեցել հաստատված դեպքերի հետ, անհրաժեշտ են համարում ստուգվել»,- ասել է Ցերցվաձեն և հավելել, որ խուճապի համար հիմքեր չկան, քանի որ համաճարակաբանական իրավիճակը Վրաստանում ավելի լավ է, քան Եվրոպայի շատ երկրներում։

 

  • Կիսվել: