չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 196-ով

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 196-ով

Վրաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 դեպք: Ապաքինված պացիենտները 31-ն են: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը 2758 է, ապաքինմանը` 141, գրում է Aliq.ge-ն։

Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6633 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:

  • Կիսվել: